Հիդրո Սոլյուշնսը հիդրոտեխնիկական կառույցների նախագծմամբ և հսկիչ-չափիչ սարքերի տեղադրմամբ զբաղվող ընկերություն է, որն աչքի է ընկնում իր նորարարական, ժամանակակից, լուծումներով և պրոֆեսիոնալ մոտեցմամբ։
Կազմակերպությունը հիմնադրվել է 2018 թ-ին:
Թիմի կորիզը կազմում են հարուստ փորձով և բարձր որակավորում ունեցող աշխատակիցները։ Մասնագետների մեծ մասն ակտիվորեն ներգրավված են եղել Հայաստանի Հանրապետության տարածքում փոքր հիդրոէլեկտրակայանների առնվազն 25%-ի նախագծման և կառուցման գործընթացին։ Իրականացվել նախագծեր Ռուսաստանում, Ուկրաինայում, Կիրգիզիայում և մի շարք երկրներում։
Հիդրո Սոլյուշնսը հանդիսանում է շարք հայկական և միջազգային ընկերությունների գործընկեր։
Մենք մեծապես կարևորում ենք ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը և անում ենք հնարավորը Հայաստանի Հանրապետության տարածքում նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կիրառումը խթանելու համար։
ԱՇԽԱՏԱԿԱԶՄ– Անձնակազմի զգալի մասն ունի տվյալ բնագավառում նախագծերի իրականացման առնվազն 10-15 տարվա փորձ, ինչպես նաև գործուն մասնակցություն է ունեցալ ՀՀ տարածքում նախագծված և կառուցված նոր փոքր հիդրոէլեկտրակայանների ավելի քան 25 տոկոսին:
Աշխատանքային գործընթացի հիմնական քայլերը-Ելակետային տվյալների մշակում, տեղազննում , ուսումնասիրություններ, հաշվարկներ, նախագծային աշխատանքներ, հսկիչ-չափիչ սարքերի տեղադրում, խորհրդատվություն, օգնություն:
Շուկան– Փոքր ՀԷԿ-երի նախագծում: Պատվարներում և այլ հիդրոտեխնիկական կառուցվածքներում հսկիչ-չափիչ և սեյսմիկ սարքերի տեղադրում (պյեզոմետրեր, կարանաչափեր, ինկլինոմետրեր, ճոճաչափեր, ֆիլտրացիոն հոսքի չափման հոսքաչափ-մակարդակաչափեր, թունելներում բազնաճառագայթ գերճշգրիտ հոսքաչափերի տեղադրում):
Խնդիրներ, որ ցանկանում են լուծել մեզ դիմող հաճախորդները – Ֆիլտրացիոն, ջրատնտեսական, էկոնոմիկ և կայունության հաշվարկներ, ֆինանսական արդյունավետության անալիզ, հիդրոտեխնիկական կառուցվածքների նախագծում, խորհրդատվություն, թերութունների վերացում, գործարար ծրագրերի կազմում, սարքերի տեղադրում:
ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ -Նորարական և ժամանակակից լուծումների օգտագործում