Նախագծեր

Օգտագործվող նորարար տեխնոլոգիաների և հմուտ աշխատակազմի շնորհիվ մեր աշխատանքները գերազանց գնահատականի են արժանանում հաճախորդների կողմից: «Հիդրո Սոլյուշնս» կազմակերպությունն իրականացնում է  հիդրոտեխնիկական նախագծերի իրագործում սկսած խորհրդատվությունից մինչև հիդրոտեխնիկական ծրագրերի կազմում և կառույցների տեղադրում: Մեզ համար առաջնայինը ճիշտ, գրագետ և մասնագիտական լուծումների առաջադրումն է: Լավագույն արդյունքին հասնելու համար մենք օգտագործում ենք նորարար տեխնոլոգիաներ և երբեք չենք դադարում սովորել, չնայած նրան, որ մեր աշխատակիցների մեծ մասն ունի առնվազն 10-15 տարվա աշխատանքային փորձ:

Եվրոպական, ամերիկյան և ռուսական առաջատար ընկերությունների հետ համագործակցության արդյունքում ՀՀ-ում առաջին անգամ իրականացվել է մեծ տրամագծի թունելներում և խողովակաշարերի վրա CEI IEC 41 ստանդարտների հիման վրա բազմաճառագայթ հոսքաչափերի տեղադրում, ստուգաչափում և շահագործում:

  • “Ուայթ Փաուր” ՓՀԷԿ-ի տեխնիկատնտեսական հիմնավորում (գործարար ծրագիր),
  • “Էրի Ձոր ” ՓՀԷԿ-ի աշխատանքային նախագիծ,
  • Գեղի-2 ” ՓՀԷԿ-ի վերազնիման և վերակառուցման աշխատանքային նախագիծ,
  •  Արարատի ՈԿՖ-ում  երկու տիպի դիտարկման աշտարակների աշխատանքային նախագիծ,
  • “Քոնթուրգլոբալ հիդրոկասկադ” ընկերության 3 հողային պատվարների ժամանակակից մշտադիտարկող համակարգի ներդրման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքներ (ընթացքի մեջ է),
  • «Ռինդ» ՓՀԷԿ-ի տեխնիկատնտեսական հիմնավորման և հիդրոուժային սարքավորումների մոնիտորինգ (ընթացքի մեջ է):

Արփի ջրամբարի պատվարի մշտադիտարկման համակարգի չափիչ, ստուգիչ և այլ սարքերի տեղադրման նախագծային փաթեթի պատրաստում

Իրականացվել են ճարտարագիտա-երկրաֆիզիկական աշխատանքներ, Արփի լճի ջրամբարի ֆիլտրացիոն պրոցեսների ուսումնասիրություն,  պատվարի մարմնում պյեզոմետրական ցանցի արդյունավետ տեղամասերի որոշում, ապա նաև հիկիչ չափիչ սարքերի տեղադրման նախագծային աշխատանքներ

Անգեղակոթի ջրամբարի բետոնային պատվարի մշտադիտարկման համակարգի չափիչ, ստուգիչ և այլ սարքերի տեղադրման նախագծային փաթեթի պատրաստում

Բրիտանական և իտալական առաջատար կազմակերպությունների համագործակցության արդյունքում իրականացվել է պատվարի փաստացի վիճակի ուսումնասիրություն և նախագծման աշխատանքներ: Նախագծումից բացի մասնակցել ենք սարքերի տեղադրման և ստուգաչափման աշխատանքներին:

Մեծ տրամագծով խողովակաշարերում և թունելներում բազմաճառագայթ ակուստիկ հոսքաչափերի տեղադրման նախագիծ և մոնտաժ

Եվրոպական, ամերիկյան և ռուսական առաջատար ընկերությունների հետ համագործակցության արդյունքում ՀՀ-ում առաջին անգամ իրականացվել է մեծ տրամագծի թունելներում և խողովակաշարերի վրա CEI IEC 41 ստանդարտների հիման վրա բազմաճառագայթ հոսքաչափերի տեղադրում, ստուգաչափում և շահագործում: