Ծառայություններ

Մեր կազմակերպությունն առաջին անգամ ՀՀ-ում իրականացրել է խողովակաշարերի և թունելների ուսումնասիրություն և  նախագծում՝ հաշվի առնելով միջազգային փորձն ու CEI IEC 41 ստանդարտի պահանջները: Այժմ ընթացքի մեջ են “Քոնթուրգլոբալ հիդրոկասկադ” ընկերության 3 հողային պատվարների ժամանակակից մշտադիտարկող համակարգի ներդրման նախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքները:

«Հիդրո Սոլյուշնս»-ն իրականացնում է՝  

  • Հիդրոտեխնիկական կառույցների նախագծում, 
  • Գործարար ծրագրերի, սխեմաների, տեխնիկատնտեսական հիմնավորումների պատրաստում, 
  • Հիդրավլիկական, ֆիլտրացիոն, ջրատնտեսական, կայունության և ամրության հաշարկներ,
  • Փոքր ՀԷԿ-երի վերազինման և վերակառուցման աշխատանքային նախագծերի իրականացում և հիդրոուժային սարքավորումների մոնիտորինգ,
  • Պատվարներում, թունելներում, մեծ տրամագծի խողովակների և այլ հիդրոտեխնիկական կառույցների վրա հսկիչ-չափիչ սարքավորումների տեղադրման նախագիծ և տեղադրում,
  • Շինարարական աշխատանքների որակի տեխնիկական հսկողություն
  • Խորհրդատվություն:

Հիդրոտեխնիկական կառույցների նախագծում

Հիդրոէլեկտրակայանների նախագծում

Փոքր հիդրոէլեկտրակայանների (ՓՀԷԿ) նախագծման ժամանակ  ինժեներական աշխատանքների հիմնական փուլը նախագծման և աշխատանքային փաստաթղթերն են: Առաջարկվող փաստաթղթերի ընդլայնված կազմը կարելի է ներկայացնել հետևյալ կերպ. 

  • ընդհանուր դասավորվածության լուծումներ;
  • տեխնոլոգիական լուծումներ;
  • կոնստրուկտիվ լուծումներ;
  • բնապահպանական վիճակի գնահատում;
  • տեխնիկատնտեսական գնահատում:

Պատվարների նախագծում

Գրունտային պատվարներն ամենատարածված հիդրոտեխնիկական կառույցներն են:  Նրանք հնարավորություն են տալիս ապահովել ջրհոսքի (գետի կամ առվակի) փակումը` միաժամանակ ապահովելով նվազագույն ծախս և կիրառելով համեմատաբար պարզ տեխնոլոգիաներ:

Բետոնե պատվարները գետերը փակելու համար մեր կողմից օգտագործվող ամենատարածված հիդրոտեխնիկական կառույցներից են: Որպես կանոն բետոնե պատվարը նախագծվում է գրունտային նյութերի բացակայության դեպքում (գրունտային  պատվարի համար), կամ եթե գետի հովիտը բավական նեղ է: Նախագծման և հաշվարկային հիմնական փուլերն են՝

  • պատվարի և հիմնատակի լծորդում
  • գրունտային պատվարի միջուկի և էկրանի համեմատություն
  • միջուկի ֆիլտրացիոն ամրությունը
  • պատվարի գագաթի նիշի ընտրություն
  • բերմաներ
  • բետոնե պատվարի մարմնում ստորասրահներ

Ջրթող և ջրընդունիչ կառուցվածքների նախագծում

  • Աշտարակային ջրնետ 
  • Ջրնետ աստիճանական անկումով
  • Հատակային ջրթող 
  • Ջրթափային եզրի լծորդում ներքևի բիեֆում
  • Ռիսբերմ

Այլ հիդրոտեխնիկական կառուցվածքների նախագծում

  • Ձկնուղիներ
  • Տղմազտարաններ
  • Հենապատեր
  • Ափապաշտպան կառույցներ (գաբիոն և այլն)
  • Հիդրոմեկուսիչ աշխատանքներ՝
  1. Ջրամեկուսացում 
  2. Կոլեկտորների և թունելների ջրամեկուսացում 
  3. Դեֆորմացված կարանների ջրամեկուսացում 
  4. Կառուցվածքների վերակառուցման ընթացքում կատարվող ջրամեկուսացում

Հիդրավլիկական, ֆիլտրացիոն, ջրատնտեսական, կայունության և ամրության հաշվարկներ

Հիդրավլիկական հաշվարկներ

Հիդրավլիկ հաշվարկներն իրականացվում են ջրնետ, ջրատար, դերիվացիոն և մելորտիվ հիդրոտեխնիկական կառույցների նախագծման ժամանակ (ջրթափեր, ջրնետեր, ջրընդունիչներ, ջրանցքներ, թունելներ, խողովակաշարեր և այլն)։ Հիդրավլիկ հաշվարկները կառույցների ճշգրիտ չափերը որոշելու հիմքն են։

Ֆիլտրացիոն հաշվարկներ

Ֆիլտրացիոն հաշվարկները նախատեսված են հիդրոտեխնիկական կառույցների հիմքում զտված ջրի հոսքի քանակը որոշելու, ստորերկրյա ջրերի մակարդակը գտնելու, ենթաողողման պարամետրերը հաշվարկելու և մի շարք այլ նպատակների համար: Ֆիլտրացիոն հաշվարկները մեծապես որոշում են հիդրոտեխնիկական կառուցվածքների հատակի երկրաչափությունը։

Ջրատնտեսական  հաշվարկներ

Ջրատնտեսական և ջրաէներգետիկական հաշվարկները մշակվում են ջրամբարների, հանգստյան գոտիների և ձկնաբուծարանների, հիդրոէլեկտրակայանների և պոմպակայանների համար: Այս տեսակի հաշվարկները հնարավորություն են տալիս որոշել հիդրոտեխնիկական կառուցվածքների հիմնական տեխնոլոգիական պարամետրերը՝ թողունակություն, հզորություն, ճնշում, լրացման և դատարկման ժամանակներ և այլն:

Կայունության և ամրության հաշվարկներ

Հիդրավլիկ կառույցների բոլոր կառուցվածքային լուծումները հիմնված են ընդհանուր և տեղական կայունության, ինչպես նաև ընդհանուր և տեղական ամրության վրա: Հիդրոտեխնիկական կոնստրուկցիաները հաճախ գտնվում են դժվարին շահագործման վիճակում։ Ուստի դրանց ամրության և կայունության ստուգումը համարվում է ընդունված նախագծային որոշումների երաշխիքը:

Գործարար ծրագրերի, սխեմաների, տեխնիկատնտեսական հիմնավորումների պատրաստում

Նախագծման հիմնական խնդիրը ՓՀԷԿ-ի կառուցման տեխնիկական և տնտեսական արդյունավետությունը (իրագործելիությունը) և շահութաբերությունը հիմնավորելն է։ Նախնական տեխնիկական և տնտեսական ցուցանիշների որոշման համար առաջին հերթին անհրաժեշտ է աշխատանքային նախագիծ։ Որպես նախնական տվյալներ օգտագործվում են ինժեներական հետազոտությունների արդյունքները (գեոդեզիական, երկրաբանական, հիդրոլոգիական և էկոլոգիական):

  • ՀԷԿ-ի ուղղահատածքի ընտրություն — Հիդրոէլեկտրակայանի կառուցվածքների հնարավոր տեղակայության ընտրություն` ելնելով ջրահոսքի հիդրոուժի օգտագործման սխեմայից, տարածքային բաժանման սխեմայից (հաշվի առնելով տարբեր նպատակներով հողամասի օգտագործումը), առկա օբյեկտներից, տեղագրական և երկրաբանական պայմաններից և առկա հիմնական էլեկտրական ցանցերից։
  • Ջրաէներգետիկ հաշվարկներ — Հաշվարկների կատարում՝ հաշվի առնելով միջին  տարեկան արտադրությունը, տեղակայված համակարգերի հզորության օգտագործման պայմանական չափն ու ժամանակը և այլ պարամետրեր։
  • Տեղակայման լուծումներ — Հիմնական և օժանդակ հիդրոտեխնիկական կառուցվածքների տեղակայման սխեմա հիդրոհանգույցների ուղղահատածքում և շինհրապարակում։
  • Պլանավորում — Հողամասերի բնութագրերի և կատեգորիաների պլանավորում։
  • Կոնստրուկտիվ լուծումներ — Խուլ գրունտային և բետոնե պատվարների, ջրնետ և ջրատար կառուցվածքների, ճնշման ջրատարների, հիդրոէլեկտրակայանների մշակում և կառուցում:
  • Տեխնոլոգիական սարքավորումների ընտրություն — Հիմնական հիդրոտեխնիկական սարքավորումների տեսակի և դասավորության ընտրություն:
  • Մեխանիկական սարքավորումների ընտրություն — ՓՀԷԿ-ի հիմնական կառուցվածքների համար մեխանիկական սարքավորումների ընդլայնված կազմի մշակում:
  • Էլեկտրոտեխնիկական սարքավորումների ընտրություն — Հիմնական էլեկտրական սխեմայի մշակում, էլեկտրական սարքավորումների նախնական ընտրություն, բաշխիչ սարքի դասավորության մշակում:
  • Էլեկտրաէներգիայի բաշխման սխեմայի մշակում — Հարակից էլեկտրական ցանցի և դրան միանալու պայմանների վերլուծություն, էլեկտրաէներգիայի մատակարարման սարքավորումների տեղադրման համար հողամասի տարածքի որոշում:
  • Ավտոմատացում- Նորարար տեխնոլոգիաների միջոցով կատարվող պրոցեսների ավտոմատացում:
  • Բնապահպանական լուծումներ — Այնպիսի հիդրոտեխնիկական կառույցների նախագծում, որոնք կարող են դիմակայել ջրի բնականոն ընթացքին առանց ջրհեղեղներ առաջացնելու վտանգի։
  • Շինարարության կազմակերպում — Մշտական ​​և ժամանակավոր հիդրոտեխնիկական կառույցների կառուցման հաջորդականության և մեթոդների հիմնական հարցերի մշակում, ծախսերի անցման սխեմայի մշակում, շինարարության ժամանակաշրջանի նախնական որոշում:
  • Տեխնիկական և տնտեսական ցուցանիշների որոշում — Փոքր հիդրոէլեկտրակայանի նախնական նախագծման փաստաթղթերի կարևոր առանձնահատկությունն այն է, որ դրա կազմի մեջ գտնվող օբյեկտի հատակագծային լուծման մի քանի տարբերակներ են դիտարկվում` ընտրելով առավել օպտիմալը: Որոշ դեպքերում, քննարկվող տարբերակների քանակը կարող է բավականին մեծ լինել:

Փոքր ՀԷԿ-երի վերազինման և վերակառուցման աշխատանքային նախագծերի իրականացում և հիդրոուժային սարքավորումների մոնիտորինգ

Մենք զբաղվում ենք գործող ՀԷԿ-երի փաստացի վիճակի և ցուցանիշների ուսումնասիրությամբ և հետազոտությամբ: Ստացված տվյալների հիման վրա իրականացնում ենք վերակառուցման և վերազինման աշխատանքային նախագծեր, ինչպես նաև անհրաժեշտ  հիդրոուժայի սարքավորումների մոնիտորինգ և տրամադրում խորհրդատվություն համապատասխան սարքավորումների ձեռքբերման հարցում:

Շինարարական աշխատանքների որակի տեխնիկական հսկողություն

Կազմակերպությունն իրականացնում է շինարարության տեխնիկական որակի, ինչպես նաև շինարարական նյութերի և սարքավորումների համապատասխանության հսկողություն: Մեր ծառայություններն են՝

  • Տեխնիկական հսկողություն- հսկողական ստուգումներ և չափագրումներ, աշխատանքների նախագծային ծավալների ստուգումներ և փորձարկումներ:
  • Հսկողական ստուգում- արդեն կատարված շինմոնտաժային աշխատանքների համապատասխանության պարզում նախագծային լուծումներին, շինարարական նորմերին և կանոններին: Հսկողական ստուգումը կարող է իրականացվել համատարած կամ ընտրովի:
  • Բացումը — հողով կամ այլ կոնստրուկցիաներով ծածկված շինարարական կոնստրուկցիաների, կոմունիկացիաների և կառուցվածքների վիճակի ստուգում ուղղահայաց փոսերի օգնությամբ կամ ծածկող կոնստրուկցիաների մասնակի քանդման ճանապարհով:
  • Հսկողական չափագրություն — փաստացի կատարված շինմոնտաժային աշխատանքների և նախագծային փաստաթղթերով նախատեսված աշխատանքների ծավալների ստուգում տեղում:
  • Աշխատանքների նախագծային ծավալների ստուգում — աշխատանքային գծագրում կամ նրանց կից նախահաշիվներում նշված աշխատանքների ծավալների ստուգում:

Պատվարներում, թունելներում, մեծ տրամագծի խողովակների և այլ հիդրոտեխնիկական կառույցների վրա հսկիչ-չափիչ սարքավորումների տեղադրման նախագծում և տեղադրում

«Հիդրո Սոլյուշնս» կազմակերպությունը նախագծում և տեղադրում է ՝

  • Միջազգային CEI IEC 41 ստանդարտի պահանջներին համապատասխան բազմաճառագայթ հոսքաչափեր,
  • Հիդրոստատիկ տվիչներ և մակարդակաչափեր,
  • Ուլտրաձայնային և էլեկտրամագնիսական հոսքաչափեր,
  •  Պյեզոմետրեր,
  • Աքսելերոգրաֆներ,
  • Ուղիղ և հակադարձ ճոճաչափեր,
  • Էքստենզոմետրեր,
  • Եռանկյուն կամ այլ տիպի ջրաչափեր անընդհատ մոնիտորիգի հնարավորությամբ,
  • Ճաքաչափեր և 3D կարանաչափեր,
  • Մետեո կայաններ

Խորհրդատվություն

Մենք իրականացնում ենք հիդրոտեխնիկական կառուցվածքների նախագծման, հաշվարկի, տեղադրման և կառուցման հարցում ցանկացած խորհրդատվություն: