
Մեր Մասին
«Հիդրո Սոլյուշնս»-ը հիդրոտեխնիկական կառույցների նախագծման և կառուցման աշխատանքներով զբաղվող կազմակերպություն է, որն աչքի է ընկնում իր նորարարական և ժամանակակից լուծումներով և պրոֆեսիոնալ մոտեցմամբ:
Մեր հաջողության գրավականը բարձր մասնագիտական որակավորում և հարուստ փորձ ունեցող պրոֆեսիոնալ թիմն է: Անձնակազմի կորիզը կազմում են գիտական կոչումներ և հարուստ մասնագիտական փորձ ունեցող աշխատակիցները: Մեր մասնագետների մեծ մասը գործուն մասնակցություն է ունեցել ՀՀ տարածքում փոքր հիդրոէլեկտրակայանների առնվազն 20 և ավելի տոկոսի նախագծման և կառուցման աշխատանքներին: Իրականացվել են նախագծեր նաև ՌԴ-ում, Ուկրաինայում, Աֆղանստանում, Սիրիայում և մի շարք այլ երկրներում: Մեր առաջնահերթություններից է ընդլայնել նախագծերի իրականացման աշխարհագրությունը և գործունեության ոլորտը:
Մենք հանդիսանում ենք հայկական և միջազգային մի շարք ընկերությունների գործընկերը՝ արդյունավետ գործունեության և որակյալ ծառայություններ մատուցելու շնորհիվ: Մեզ հետ համագործակցում են և մեզ վստահում են կազմակերպություններ, որոնք գտնվում են ՀՀ 100 խոշոր հարկատուների ցուցակում:
Մենք մեծ կարևորություն ենք տալիս ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմանը և անում ենք լավագույնը ՀՀ տարածքում նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կիրառումը խթանելու համար: