INNOVATION ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅՈՒՆ MODERN
SOLUTIONS
Ժամանակակից
լուծումներ
SMART
TECHNOLOGY
Սմարթ
տեխնոլոգիաներ

Մեր Մասին

«Հիդրո Սոլյուշնս»-ը հիդրոտեխնիկական կառույցների նախագծման և կառուցման աշխատանքներով զբաղվող կազմակերպություն է, որն աչքի է ընկնում իր նորարարական և ժամանակակից լուծումներով և պրոֆեսիոնալ մոտեցմամբ: 

Մեր հաջողության գրավականը բարձր մասնագիտական որակավորում և հարուստ փորձ ունեցող պրոֆեսիոնալ թիմն է: Անձնակազմի կորիզը կազմում են գիտական կոչումներ և հարուստ մասնագիտական փորձ ունեցող աշխատակիցները:  Մեր մասնագետների մեծ մասը գործուն մասնակցություն է ունեցել ՀՀ տարածքում փոքր հիդրոէլեկտրակայանների առնվազն 20 և ավելի տոկոսի նախագծման և կառուցման աշխատանքներին: Իրականացվել են նախագծեր նաև ՌԴ-ում, Ուկրաինայում, Աֆղանստանում, Սիրիայում և մի շարք այլ երկրներում: Մեր առաջնահերթություններից է ընդլայնել նախագծերի իրականացման աշխարհագրությունը և գործունեության ոլորտը:

Մենք հանդիսանում ենք հայկական և միջազգային մի շարք ընկերությունների գործընկերը՝ արդյունավետ գործունեության և որակյալ ծառայություններ մատուցելու շնորհիվ: Մեզ հետ համագործակցում են և մեզ վստահում են կազմակերպություններ, որոնք գտնվում են ՀՀ 100 խոշոր հարկատուների ցուցակում: 

Մենք մեծ կարևորություն ենք տալիս ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմանը և անում ենք լավագույնը ՀՀ տարածքում նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կիրառումը խթանելու համար:

Ծառայություններ

Բոլոր ծառայությունները

  • Հիդրոտեխնիկական կառույցների նախագծում, 
  • Գործարար ծրագրերի, սխեմաների, տեխնիկատնտեսական հիմնավորումների պատրաստում, 
  • Հիդրավլիկական, ֆիլտրացիոն, ջրատնտեսական, կայունության և ամրության հաշվարկներ,
  • Փոքր ՀԷԿ-երի վերազինման և վերակառուցման աշխատանքային նախագծերի իրականացում և հիդրոուժային սարքավորումների մոնիտորինգ,
  • Պատվարներում, թունելներում, մեծ տրամագծի խողովակների և այլ հիդրոտեխնիկական կառույցների վրա հսկիչ-չափիչ սարքավորումների տեղադրման նախագծում և տեղադրում,
  • Շինարարական աշխատանքների որակի տեխնիկական հսկողություն,
  • Խորհրդատվություն:

Նախագծեր

Բոլոր նախագծերը

Արփի ջրամբարի պատվարի մշտադիտարկման համակարգի չափիչ, ստուգիչ և այլ սարքերի տեղադրման նախագծային փաթեթի պատրաստում

Ճարտարագիտա-երկրաֆիզիկական աշխատանքներ, Արփի լճի ջրամբարի ֆիլտրացիոն պրոցեսների ուսումնասիրություն, պատվարի մարմնում պյեզոմետրական ցանցի արդյունավետ տեղամասերի որոշում:

Անգեղակոթի ջրամբարի բետոնային պատվարի մշտադիտարկման համակարգի չափիչ, ստուգիչ և այլ սարքերի տեղադրման նախագծային փաթեթի պատրաստում

Պատվարի փաստացի վիճակի ուսումնասիրություն և նախագծում, սարքերի տեղադրում և ստուգաչափում:

Մեծ տրամագծով խողովակաշարերում և թունելներում բազմաճառագայթ ակուստիկ հոսքաչափերի տեղադրման նախագիծ և մոնտաժ

Խողովակաշարերի և թունելների ուսումնասիրություն և նախագծում՝ հաշվի առնելով միջազգային փորձն ու CEI IEC 41 ստանդարտի պահանջները:

Preparation of design package for installation of measuring, checking, and other devices of Arpi reservoir dam monitoring system

Engineering-geophysical works, the study of filtration processes of Lake Arpi reservoir, identification of effective sites of the piezometric network in the dam body.

Preparation of design package for installation of measuring, checking, and other devices of Angeghakot reservoir concrete dam monitoring system

Research, design, installation, and calibration of the actual condition of the dam.

Design and installation of multi-beam acoustic flowmeters in large diameter pipelines and tunnels

Research and design of pipelines and tunnels based on international experience and the requirements of CEI IEC 41 standard.

Գործընկերներ

Կապ մեզ հետ